Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առեղծվածային դեպք, «Անուշիկ» ռեստորանահյուրանոցային համալիրում հայտնաբերվել է մաhացած տղամարդ․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղում գործող «Անուշիկ» ռեստորանահյուրանոցային համալիրի սենյակներից մեկում քաղաքացին չի արձագանքում հեռախոսազանգերին ու դռան թակոցներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Գառնիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի 2 տեղակալների գլխավորությամբ։

Փրկարարները, բացելով դուռը, մահճակալին հայտնաբերել են տղամարդու դի։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղում Երևանի գնդի պարեկներն ու ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 43-ամյա Մ. Թ.-ն է։

Send