Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտառոց դեպք՝ Վարդենիսում, հրկիզել են ՀԷՑ-ին պատկանող «ՈւԱԶ», կասկածյալը վարորդի նախկին փեսան է. Shamshyan

Blog Image

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենի քաղաքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահներին նշված փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բնակիչ 67-ամյա Ռոբերտ Թ.-ն հայտնել է, որ իր տան բակում կայանված, իր կողմից շահագործվող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա բենզին են լցրել և այրել՝ իրեն պատճառելով նյութական վնաս։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ռոբերտ Թ.-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Վարդենիսի մասնաճյուղում, իսկ հրկիզված «ՈւԱԶ»-ը հաշվառված է նշված ընկերության համնեկմռում։ Կասկածյալին էլ նրա նախկին փեսան է։

Send