Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Jeep Compass»-ը հայտնվել է ձորում․ կան հոսպիտալացվածներ

Blog Image

Սեպտեմբերի 9-ին, ժամը 21։52-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ին «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 30 մ) և հայտնվել հարակից ձորում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և շտապօգնության մեքենային մոտեցրել վարորդին ու ուղևորին․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն

Send