Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի հետևանքով մահացել է 100-ից ավելի մարդ։
Սեբու նահանգն ամենաշատն է տուժել՝ ընդամենը 1 օրում ռեկորդային տեղումներով և լայնածավալ ջրհեղեղներով։
Սեբուում մահացել է առնվազն 76 մարդ, տասնյակներն անհետ կորած են։ Հարևան Նեգրոս կղզում Կանլաոն հրաբխից առաջացած ցեխաջրերը ոչնչացրել են մի քանի տներ, գրել են ԶԼՄ-ները։
Աղետի գոտուց տարհանվել է գրեթե 800,000 մարդ։
