Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական մեկօրյա այցով մեկնել էր Շվեյցարիա, որից հետո երկօրյա այցով եղավ Մարսելում (Ֆրանսիա)։
Մարսելի քաղաքապետ Բենուա Պայան՝ մեծագույն սիրո՛վ դիմավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
«Մեծ պատիվ ունեցա քաղաքապետարանում ընդունելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին»։ Այս մասին գրել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայան՝ տեղեկացնելով, որ հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։
«Ես հիշեցրի նրան այն պատմական, ամուր ու հավերժական կապերի մասին, որոնք միավորում են մեր քաղաքը հայ ժողովրդի հետ։ Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը»։


Վեհափառ Հայրապետին ջերմորեն ընդունեց հայ համայնքները, միասնական տերունական աղոթք բարձրացվեց առ Աստված։
«Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը։ Մեր հայրենիքն ու հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով։ Դեռևս արտահոսում են ազգիս զավակների սրտերը, շարունակում են բաց մնալ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայորդիների ազատ արձակման ու չընդհատվող մշակութային ցեղասպաննությունը կասեցնելու հարցերը»,- Մարսելի «Սրբոց Թարգմանչաց» եկեղեցում հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը։
Վեհափառն ընդգծել է՝ եկեղեցին է, որ զորացնում է ամենքիս դժվարությունների ու մարտահրավերների դեմ պայքարում։
«Եկեղեցին սոսկ քարեղեն կառույց չէ, այլ հավատացյալ մեր ժողովրդի հավաքականությունն է։ Եկեղեցին դուք եք, սիրելի՛ հավատավոր զավակներ՝ բարեպաշտ ձեր կյանքով ու աստվածահաճո ձեր գործերով»,- նշել է Վեհափառ Հայրապետը։
Ամենայն հայոց կաթողիկոսը հայտարարել է, որ լիահույս է՝ ժողովրդի միասնությամբ ու հավատքի շնորհիվ կհաղթահարվի այս փորձությունն ու կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները։
Հայաստանում Վեհափառ Հայրապետին Զվարթնոց օդանավակայանում, հավատավոր ժողովուրդը դիմավորեց մեծագույն նվիրական սիրո՛վ։
Վեհափառը խոսք ասաց հավաքվածներին. «Ուժ և զորություն ամենքիս։ Կհաղթահարենք այս դժվարին ժամանակները, որ այսօր ապրում ենք, դուրս կգանք այս դժվարին փորձություններից, Տերը թո՛ղ պահապան լինի Հայոց ազգիս։ Հայոց Հայրապետը տերունական աղոթք բարձրացրեց առ Աստված բոլոր նրանց համար, ովքեր այս պահին ապօրիանաբար ձերբակալված են, մեր բարձրաստիճան հոգևորականների, ազգային բարերարի և բոլոր քաղբանտարկյալների համար։
Այնուհետև իր` Հայրապետի խոսում ավելացրեց. «Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով
Պատվիրյալ արդարադատությամբ նրա համար սահմանվել է 2 ամիս կալանք»։
Վեհափառ Հայրապետ
Արթուր Հայրապետյան
