Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Apple-ը ներկայացրել է iPhone 17-ը և այլ նոր ապրանքներ, հայտնի են արժեքները, վաճառքի օրը

Blog Image

Apple-ը անցկացրեց իր ամենամյա աշնանային շնորհանդեսը, որտեղ ներկայացրեց iPhone 17-ը, Apple Watch Series 11-ը, Ultra 3-ը և Watch SE 3 խելացի ժամացույցները, ինչպես նաև AirPods Pro 3-ը: Gazeta.Ru-ն իրական ժամանակում հետևում էր տարվա գլխավոր տեխնոլոգիական իրադարձությանը:

Այժմ հիմնական տարբերակի բոլոր iPhone-ներն ունեն 256 ԳԲ, իսկ iPhone 17 Pro Max-ը ստացել է առավելագույն տարբերակը՝ 2 ՏԲ: Գները հետևյալն են՝ iPhone 17 - $799, iPhone Air - $999, iPhone 17 Pro - $1099, iPhone 17 Pro Max - $1199: Վաճառքում կլինեն սեպտեմբերի 19-ից: Հայտնվել է նոր գործառույթ՝ Genlock-ը, որը թույլ է տալիս միաժամանակ նկարահանել մի քանի iPhone-ներից:  iPhone 17 Pro-ի բոլոր երեք տեսախցիկներն էլ ստացել են 48 մեգապիքսելանոց սենսորներ:  Apple-ի տվյալներով՝ iPhone-ի նոր Pro տարբերակները ստացել են ընկերության սմարթֆոնների շարքում լավագույն մարտկոցը: Հայտարարվում է մինչև 39 ժամ տեսանյութ դիտելու ժամանակի մասին՝ մեկ ժամով պակաս, քան iPhone Air-ը՝ power bank-ով:

Նորություն է նաև Apple Watch Series 11-ը։ Այս նոր մոդելը չափում է անգամ արյան ճնշումը։

Ցուցադրվել է ProMotion 120Hz և AOD ֆունկցիաներով iPhone 17-ը, որի Էկրանը 6.3 դյույմ է, իսկ պրոցեսորը A19 է։

Send