Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք, «Ծիրան» սուպերմարկետի մոտից հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա տղա, պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan

Blog Image

Երեկ՝ հուլիսի 2-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցում գործող «Ծիրան» սուպերմարկետի մոտից դանակահարված վիճակում քաղաքացի է տեղաոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը: 
 
Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա՝ «ձախ վերին վերջույթի նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: 
 
Հիվանդանոց է մեկնում ոստիկանության Արաբկիրի ավագ համայնքային ոստիկան Նիկողոսյանը, որտեղ բժիշկները նրան հայտնում են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: 
 
Ոստիկանները, պարեկները, ապա ահազանգով դեպքի վայր ժամանած ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 22-ամյա Վլադիսլավ Սաչենկոն է:
 
Սունդուկյան և Հրաչյա Քոչար փողոցների հայտման վայրում՝ բակային հատվածում, և դեպի Հրաչյա Քոչար տանող ճանապարհի սանդուղքներին ու ինչ-որ ընկերության գրասենյակի դռան վրա իրավապահները հայտնաբերել են արնանման հետքեր, ինչպես նաև Սունդուկյան փողոցում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես առկա են արնանման հետքեր: 
 
Տեղում պարզվել է, որ նշված ավտոմեքենան ընդհանրպաես կապ չունի տեղի ունեցած վիճաբանության, ծեծակռտուքի ու դանակահարության հետ: 
 
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Send