Հուլիսի 25-ին բուժհաստատությունից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 45-ամյա մի քաղաքացի։ Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արարատ գյուղի բնակիչ 31-ամյա մի երիտասարդ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տարված բացատրական աշխատանքի արդյունքում արարատցի երիտասարդը ներկայացել է ոստիկանություն ու խոստովանել արածը։
Նա ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
ՆԳՆ ոստիկանություն