Արժանապատվության դեֆիցիտ

Արժանապատվության դեֆիցիտ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսները»՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանն են: 

Ակցիա՝ մարզադաշտում 

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ» հանդիպման ժամանակ ֆանատները ներխուժել են խաղադաշտ, պարզել են «Քո ժամանակը եկել է» գրությամբ պաստառ՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հրաժարականը։ 

Անարժանապատիվ համառություն 

Հայկական ֆուտբոլն ապրում է մռայլ օրեր. խոսքը թե՛ առաջնության և թե՛ հավաքականների խաղի որակի, արդյունքների մասին է:
Ֆուտբոլային հասարակության շրջանում ձևավորված է կոնսենսուս՝ ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի վերաբերյալ, սակայն երկու Արմենների համառությունը տեղի չի տալիս:
Այդ համառությունը «սնուցվում» է Նիկոլ Փաշինյանի կողմից:

Վահրամ Բագրատյան