ՌԴ-ի Անաբարի շրջանում հունիսի կեսերին առատ ձյուն է տեղացել (տեսանյութ)

Հունիսի 15-ի գիշերը ՌԴ Անաբարի շրջանում թանձր ձյուն է տեղացել. հայտնում է ysia.ru-ն։ Ականատեսները կիսվել են եղանակի անսպասելի փոփոխության տեսանյութերով և լուսանկարներով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Յակուտիայում կտրուկ ցուրտ էր կանխատեսվել։ Յակուտի պետական հիդրոօդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ դա պայմանավորված է նոր ցիկլոնի արտանետմամբ, որը կբերի կարճատև անձրևներ և ամպրոպներ արևմտյան և կենտրոնական շրջաններում։
Տեսանյութը՝ այստեղ