Ավազակային հարձակում` Երևանի դեղատան վրա

Ավազակային հարձակում` Երևանի դեղատան վրա

Այսօր՝ հուլիսի 12-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Զաքյան 10 հասցեում գործող դեղատներից մեկում դանակով զինված տղամարդը ավազակային հարձակում է կատարել․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ժամանեցին Հայստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2 քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կառլեն Հարությունյանի գլխավորությամբ։   

Հանցագործության վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերել ու վնասազերծել են զինված հանցագործին, ում ձեռքին է եղել նաև հանցագործության գործիք՝ դանակը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։