Ալժիրը պատրաստ է միանալ ԲՐԻԿՍ-ին: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Աբդելմաջիդ Թեբունը. փոխանցում է Al Mayadeen հեռուստակայանը:
«Ալժիրն ունի ԲՐԻԿՍ-ին միանալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Ալժիրը խորապես հետաքրքրված է այդ կազմակերպությանը միանալով»,-նշել է Թեբունը:
Այժմ տնտեսական կազմակերպության մեջ մտնում են Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Հուլիսին Ռուսաստանում Նիգերիայի դեսպան Աբդուլահի Շեհուն RIA Novosti-ին տված հարցազրույցում պատմել էր մոտ ապագայում այս ֆորումին անդամակցելու հայտ ներկայացնելու երկրի պատրաստակամության մասին։
Չինաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարցերի դեպարտամենտի ղեկավար Լի Քեսինն ավելի վաղ հայտնել էր, որ «ԲՐԻԿՍ-ի դռները թակում են» նաև Ինդոնեզիան, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արգենտինան։