Ղարաբաղում խաղաղապահների գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ղարաբաղում խաղաղապահների գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ Մարտակերտի եւ Մարտունու շրջաններում պարեկություն է իրականացվել երկու երթուղիներով։

Նախարարությունը հայտնել է, որ քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։