«Կալաշնիկովը» ՀԱՊԿ երկրներին զենք ու զինամթերք մատակարարելու պայմանագրեր է ստորագրել

«Կալաշնիկովը» ՀԱՊԿ երկրներին զենք ու զինամթերք մատակարարելու պայմանագրեր է ստորագրել

Կալաշնիկովի կոնցեռնը նոր պայմանագրեր է ստորագրել զենքի և զինամթերքի մատակարարման համար, հիմնականում ՀԱՊԿ երկրներին. այդ մասին հայտնել են Կալաշնիկովի մամուլի ծառայությունից։

Պայմանագրերի իրականացումը նախատեսված է 2023 թվականին, հաղորդում է մամուլի ծառայությունը։

Համաձայն կոնցեռնի՝ ընկերությունը արտահանման արտադրանքի մատակարարումը վերահղել է Ռուսաստանին բարեկամ երկրների, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների շուկաներ։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ն ընդգրկում է վեց պետություն՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Տաջիկստան։