Իրանը միջանցք է կառուցում Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու համար․ Իրանի նախագահ

Իրանը միջանցք է կառուցում Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու համար․ Իրանի նախագահ

Իրանը միջանցք է կառուցում Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու համար՝ Երևանին օգնելու բարելավել հարաբերությունները Բաքվի հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը։

Իրանի նախագահն ադրբեջանական AzTV պետական ​​հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները կվերանան երկու կողմերի իրավունքները հաշվի առնելով՝ նրանց միջև քաղաքական և առևտրային հարաբերությունների կարգավորման դեպքում։

Նա նշել է, որ Թեհրանը օգնում է լուծել տարածքային խնդիրներից մեկը՝ կառուցելով դեպի Նախիջևան տանող ճանապարհ։

Ինչ վերաբերում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների բարելավմանը, Պեզեշկյանը վստահ է, որ խնդիրները սկսվում են, երբ «մենք դուրս ենք գալիս մեր իրավունքների սահմաններից», և հետևաբար, «կարևոր է հարգել պետությունների իրավունքները, շահերն վը տարածքային ամբողջականությունը»։