Մեսրոպ Առաքելյանն անձամբ չի դիմի Ալիևին

Մեսրոպ Առաքելյանն անձամբ չի դիմի Ալիևին

Քիչ առաջ Free Vardanyan տելեգրամյան ալիքը հրապարակում տարածեց, որում նշված էր՝ օնլայն հարթակում իրենք ստորագրահավաք են սկսում, որն ըստ էության, Ալիևին ուղղված դիմում է՝  Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու կոչով։

Արդյո՞ք այս նախաձեռնության մասին տեղեկություն ունեն Վարդանյանի աջակիցները․ MediaHub-ը պարզեց՝ զրուցելով նրա անվան հետ կապվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ։

«Այդ տելեգրամյան ալիքը Ռուբեն Վարդանյանի աջակիցներն են ստեղծել, ունեն նաև Free Vardanyan կայք, որտեղ և հնարավոր է էլեկտրոնային տարբերակով դիմում լրացնել»,- մեզ հետ զրույցում ասաց Առաքելյանը։

Նա նշեց, որ իրենք բոլոր գործիքակազմերն օգտագործում են, որպեսզի Բաքվի բանտում պահվող գերիները շուտափույթ վերադարձվեն Հայաստան։

«Դա ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլ նաև մյուս գերիների համար կարելի է անել»,- նշեց նա։

Հարցին, թե արդյո՞ք բարդ չէ ՀՀ քաղաքացուն հորդորել նամակ-դիմումով ինչ-որ բան պահանջել Ալիևից, Առաքելյանը պատասխանեց՝ հեշտ չէ, բայց ամեն քայլ արվելու է։

Ճշտող հարցին, թե անձնապես ինքը դիմելո՞ւ է Ալիևին, Առաքելյանը պատասխանեց՝ ոչ։

Նարե Գնունի