Խոշոր վթար, բախվել են թիվ 271 երթուղու «ԳԱԶել», «Chevrolet», «Opel», 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan

Խոշոր վթար, բախվել են թիվ 271 երթուղու «ԳԱԶել», «Chevrolet», «Opel», 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan

Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնք բոլորը անչափահասներ են, տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
 
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեոռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ վթարի մասնակիցների մեջ կա զինվորական, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանում ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական վարչության գլխավոր վարչության 4-րդ կայազորի քննչական վարչության աշխատակիցները: