Ուկրաինայում կերկարաձգվե՞ն ռազմական դրությունն ու համընդհանուր զորահավաքը

Ուկրաինայում կերկարաձգվե՞ն  ռազմական դրությունն ու համընդհանուր զորահավաքը

Ուկրաինայի Գերագույն ռադան կողմ է քվեարկել Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի երկարաձգման օրինագծերին։

Իրավական ռեժիմը կգործի ևս առնվազն 90 օր, գրել են ԶԼՄ-ները։

Ապրիլի 15-ին օրինագծերը խորհրդարան էր ներկայացրել Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին։

Ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու օգտին քվեարկել է 357 պատգամավոր, իսկ դեմ է քվեարկել միայն «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավոր Օլեքսեյ Գոնչարենկոն։

Սա Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի արդեն 15-րդ երկարաձգումն է։

Համապատասխան փաստաթղթերը պետք է ստորագրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Դրանք կգործեն 90 օր՝ 2025 թ. մայիսի 9-ից մինչև օգոստոսի 6-ը։