Ջոնի Դեփը թողարկել է «The Death and Resurrection Show» երգի քավր տարբերակը (տեսանյութ)

Ջոնի Դեփը թողարկել է «The Death and Resurrection Show» երգի քավր տարբերակը (տեսանյութ)

Դերասան, երաժիշտ Ջոնի Դեփը թողարկել է Killing Joke ռոք խմբի «The Death and Resurrection Show» երգի քավր տարբերակը։ Ստեղծագործությունը ստեղծվել է անգլիացի կիթառահար Ջեֆ Բեքի հետ. հայտնում է The Independent-ը։

Երգը կընդգրկվի երաժիշտների առաջիկա «18» ալբոմում, որի թողարկումը նախատեսվում է հուլիսի 15-ին։ «Երբ Ջոնին և ես սկսեցինք միասին նվագել, կրկին վառվեց մեր պատանեկան ոգին: Մենք կատակում էինք, որ մեզ նորից 18 տարեկան ենք զգում, դա էլ ստիպեց ալբոմն այդպես վերնագրել», - ասել է Բեքը։

Բացի «The Death and Resurrection Show»-ից, սպասվող ալբոմը ներառում է նաև ամերիկյան The Velvet Underground խմբի «Venus In Furs» երգի քավերները, Everly Brothers-ի «Let It Be Me» բալլադը, Մարվին Գեի «What's Going On» թրեքը և Beach Boys-ի «Pet Sounds» ալբոմի երգերը։

«18»-ը կներառի նաև Ջոնի Դեփի հեղինակային երգերը, որոնցից մեկը՝ «This is a Song for Miss Hedy Lamarr»-ը, Բեքը և Դեփը թողարկել են հունիսին։

Ալբոմի թողարկումը նախատեսվում է Ջոնի Դեփի և նրա նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի միջև դատական ​​գործընթացի ավարտից անմիջապես հետո։