Մոսկվայի օդանավակայանները մասամբ սահմանափակել են թռիչքները․ ի՞նչ է կատարվում

Մոսկվայի օդանավակայանները մասամբ սահմանափակել են թռիչքները․ ի՞նչ է կատարվում

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները երկուշաբթի օրը անօդաչու թռչող սարքի մասին տեղեկատվության ֆոնին, մասամբ սահմանափակ թռիչքները,ներկայումս բոլոր օդային նավահանգիստները գործում են նորմալ ռեժիմով, հետևում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մեկնաբանությունից։

Օդային տարածքի օգտագործման սահմանափակման պատճառով 10 ինքնաթիռ մեկնել է այլընտրանքային օդանավակայաններ։ Այս չվերթերի ուղեւորները հասցվել են նպատակակետ օդանավակայաններ։

«Թռիչքների ընդունման և մեկնելու ժամանակավոր սահմանափակումների ընթացքում  ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար», - ավելացնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ՌԴ Մոսկվայի մարզի Լյուբերցի շրջանում անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։