Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Բանկն ակցիայի շրջանակում անվճար զուգարանի թուղթ է բաժանել

Blog Image

Չինաստանում բանկը քննադատվել է ակցիայի շրջանակներում անվճար զուգարանի թուղթ բաժանելու համար. այդ մասին հայտնում է NDTV-ն։ 

Ակցիայի շրջանակում բանկը մարդկանց անվճար զուգարանի թուղթ է առաջարկել, բայց մեկ պայմանով. ցանկացողները պետք է մոտենան հսկա գլանին և հինգ վայրկյանում հնարավորինս շատ թուղթ պոկել դրանից: Մասնակիցներն անվճար վերցրել են այնքնա թուղթ, որքան հասցրել են պոկել գլանից:

Ակցիային մասնակցել են բազմաթիվ տարեցներ, հատկապես կանայք։ Շուտով տեղի սոցիալական ցանցերում կադրեր են տարածվել դեպքի վայրից՝ զայրացնելով մարդկանց։

«Սա նվաստացուցիչ է։ Հաշվի առնելով այն փաստը, որ տարեց մարդիկ հիմնականում չեն մերժում ակցիաները»,- գրել են մեկնաբանները:

Բանկը պատասխանել է, որ տվյալ արարքում ստորացուցիչ ոչինչ չի տեսնում։ 

Send