Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուշագրավ միջադեպ․ Գերմանիայի ԱԳ նախարարը նախապես իմացել է, որ Սիրիայի նոր ղեկավարն իր ձեռքը չի սեղմի․ (տեսանյութ)

Blog Image

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոքը նախապես իմացել է, որ Սիրիայի նոր ղեկավարը ձեռքը չի սեղմի:

Նա իմացել է, որ Ահմեդ ալ-Շարաան չի սեղմում կանացի ձեռք: Բերբոքը համաձայնություն է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարրոյի հետ, որ համերաշխությունից ելնելով՝ նա էլ չի սեղմի ալ-Շարաայի ձեռքը։ Բայց ֆրանսիացի գործընկերը սեղմել է, այս մասին հայտնել է Spiegel-ը։

Սիրիայում Գերմանիայի եւ Ֆրանսիայի նախարարությունների ղեկավարների եւ Սիրիայի նոր ղեկավարի միջեւ զրույցը դրական է անցել, գրել է հրատարակությունը։ Հանդիպման ավարտին ալ-Շարաան ձեռքը մեկնել է Բերբոկին, սակայն վերջինս խուսափել է ձեռքսեղմումից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 3-ին Սիրիայի նոր վարչակազմի մի քանի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ դրա ղեկավարը, այցի ընթացքում չեն սեղմել Բերբոքի ձեռքը։

Send