Բեռնատարը ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել է բետոնե արգելապատնեշին․ ճանապարհը երկկողմանի փակվել էր

Բեռնատարը ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել է բետոնե արգելապատնեշին․ ճանապարհը երկկողմանի փակվել էր

Մարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմանում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, MAN մակնիշի կցորդիչով բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի պատճառով էլ երթևեկելի երկու գոտիները փակվել են։ Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է եղել օգտագործել հատուկ տեխնիկա, գրում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ երբ MAN-ը բախվել է բետոնե արգելապատնեշին, նրա մոտ առաջացել է «տառամաժենիա»։ Օդ սնուցող նասոսը տրաքել է, և որպեսզի խցանումը երկար չտևի, պարեկներն անցել են ուժեղացված ծառայության։ Այնուհետև վարորդին օգնության են հասել պարեկները և քաղաքացիները։

Պարեկների խնդրանքով օգնության է հասել նաև տրակտորիստը և փորձել են ճոպանի միջոցով դարձի բերել ավտոմեքենան, սակայն դա էլ չի օգնել ու, քանի որ պարզվել է որ վարորդի մոտ անհրաժեշտ գործիքներ չկան, պարեկներն իրենց գործիքներով են կարողացել վարորդի հետ անհրաժեշտ գործողություններ անել, որից հետո մեծ դժվարությամբ մեքենան դուրս է բերվել։

Բարեբախտաբար վթարի հետևանքով տուժածներ չկան։

MAN բեռնատարի վարորդը եղել է Արմեն Վարդանյանը, բեռնատարն էլ հաշվառված է «Մոնոլիտիկ Բիլդինգ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։