Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Կոռուպցիոն ռիսկներ ՀԷՑ-ում․ հոսանքի կորուստները շեշտակի աճել են․«Հրապարակ»

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է․  Ռոմանոս Պետրոսյանի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո կառույցում կադրային ջարդ է սկսվել։ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանից 5.2 մլն դրամ աշխատավարձ ստացող Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքից ազատել է կառույցի հնաբնակ աշխատակիցներին եւ շարունակում է ազատել: Հատկապես ՀԷՑ ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային պայմանագրերն են նախեւառաջ լուծարվում, եւ նրանց փոխարեն նշանակվում են ՔՊ-ականներ։ Չնայած ՔՊ-ականները դեռ կարճ ժամանակ են աշխատել, սակայն տեղեկություններ կան, որ հոսանքի կորուստների շեշտակի աճ է գրանցվել` տեխնիկական կորուստներից ավելի, ինչը կոռուպցիոն ռիսկի դրսեւորում է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ այսօրվա համարում

Send