Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վիտկոֆֆը Թրամփին Ուկրաինայում հրադադարի հասնելու ամենաարագ ճանապարհն է անվանել

Blog Image

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը Դոնալդ Թրամփին ասել է, որ Ուկրաինայում հրադադարի հասնելու ամենաարագ ճանապարհը կլինի այն ռազմավարության աջակցությունը, որը «Ռուսաստանին կտա սեփականության իրավունք» Դոնբասի հանրապետությունների, Զապորոժիայի և Խերսոնի մարզերի նկատմամբ։

Այս մասին Ուիթկոֆը Թրամփին ասել է օտարերկրյա երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ առաջնորդի հատուկ բանագնաց և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւի հետ ապրիլի սկզբին Վաշինգտոնում հանդիպումից հետո, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների և իրավիճակին ծանոթ հինգ անձանց։

Ուկրաինայի հարցով Թրամփի մեկ այլ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հանդիպման ժամանակ դեմ է արտահայտվել Վիտկոֆֆի գաղափարին՝ ասելով, որ Կիեւը, թեև պատրաստ է քննարկել այդ տարածքների հետ կապված «որոշ պայմաններ», երբևէ չի համաձայնի դրանք ճանաչել որպես ռուսական, գործակալությանը հայտնել են երկու աղբյուրներ։

Հանդիպումն ավարտվել է առանց Թրամփի՝ ԱՄՆ ռազմավարությունը փոխելու որոշում կայացնելու։

Send