Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնաբերել և ձերբակալել է Թեհրանում օտարերկրյա դեսպանատներում աշխատող մի շարք դիվանագետների՝ լրտեսության մեղադրանքով. այդ մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության հրապարակած տեղեկության համաձայն՝ ձերբակալվածները ներգրավված են եղել լրտեսական գործունեության մեջ, ներառյալ երկրի արգելված տարածքներում հողի նմուշառումը։
Ձերբակալվածների թվում է Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը, որն իր ընտանիքի հետ զբոսաշրջության նպատակով այցելել է Շահդադ անապատ, սակայն, ինչպես երևում է կադրից, նա այդ տարածքում հողի նմուշառում է կատարել։
Միաժամանակ Young Journalists Club պորտալը նշում է, որ բերման է ենթարկվել նաև Ավստրիայի դեսպանատան ներկայացուցչի կինը։ Նա նաև մեղադրվում է լրտեսության համար։