ՄԱԿ-ի ղեկավարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել համատեղ հայտարարությունն օգտագործել խաղաղություն ապահովելու համար

ՄԱԿ-ի ղեկավարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել համատեղ հայտարարությունն օգտագործել խաղաղություն ապահովելու համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել համատեղ հայտարարությունն օգտագործել տևական խաղաղություն ապահովելու համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։ Նա հուսով է, որ այն կծառայի տևական խաղաղության ապահովմանը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը:

«ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում այս համաձայնագիրն օգտագործել փոխադարձ վստահության զարգացման և տևական խաղաղության ապահովման համար` ի շահ սեփական ժողովուրդների ու տարածաշրջանի»,- նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: