Ինչ եղանակ կլինի մայիսի 21-ից 26-ը

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (21-26.05.2025թ.)
Երևան քաղաքում՝
Մայիսի 21-ի ցերեկը, 22-ին և 25- 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 21-ի ցերեկը, 23-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի մայիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 33.7°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 3.4°C (1973թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 17.8°C