2023 թվականի հուլիսից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա

«Կենսաթոշակային ապահովում» ծրագրով, այդ թվում նաև կուտակային հատկացումների մասնակցի կենսաթոշակային հաշվին 2023 թվականին նախատեսվել է հատկացնել 422 մլրդ 304 մլն 770 հազար դրամ, որը 2022 թվականի նկատմամբ աճել է մոտ 9.9 %-ով: Այս մասին Աժ-ում 2023 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«2023 թվականի կանխատեսումներում հաշվի են առնվել կենսաթոշակային ապահովության ոլորտի հիմնական ցուցանիշների 2022-ի սեպտեմբերի 1-ից բարձրացված չափերը և դրանց 2023 թվականին նախատեսվող բարձրացումների ու կենսաթոշակային օրենսդրության մեջ կատարվելիք ռեֆորմները»,-ասաց Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում