Կոտայքում «Toyota Camry»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին․ կան վիրավորներ

Ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Նոր Գեղի գյուղից դեպի Բանավան թաղամաս տանող ճանապարհին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչներ 41-ամյա Ավետիք Ա․-ն և 34-ամյա Գևորգ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։