Կալիֆոռնիայում եւ Մոնտանայում անտառային հրդեհները գիշերը քամոտ, շոգ եղանակի պատճառով արագ տարածվել են բնակելի թաղամասերում՝ ավելի քան 100 տների բնակիչներին ստիպելով տարհանվել, հայտնում է NBC News-ը:
Կալիֆոռնիայի Կլամաթ ազգային անտառում արագորեն ընդլայնվող Մակինի հրդեհը, որը սկսվել է ուրբաթ օրը, հասել է 62 քառակուսի մղոնի:
Նահանգապետ Գեւին Նյուսոմը շաբաթ օրը հրդեհի սրման պատճառով արտակարգ դրություն է հայտարարել:
Միեւնույն ժամանակ, Մոնտանայում Էլմո անտառային հրդեհի չափերը գրեթե եռապատկվել են՝ հասնելով ավելի քան 11 քառակուսի մղոնի՝ Էլմո քաղաքից մի քանի մղոն հեռավորության վրա: