Ինչպե՞ս պահպանել մոլորակը. Աշխարհը նշում է «Անտառների միջազգային օրը»

Այսօր՝ մարտի 21-ին, աշխարհը նշում է անտառների միջազգային օրը: Ամենամյա տոն, որը նվիրված է անտառների պահպանությանը: Այն առաջին անգամ նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։

Անտառների միջազգային օրը հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ։

Անտառների միջազգային օրվա խորհրդին համահունչ ստեղծվել են մի շարք գլոբալ հարթակներ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ, ինչպես նաև մարդկանց կարծիքների փոխանակման և կոոպերատիվ աշխատանքի համար։