Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Իդեալական դիետա, որը դարձել է սենսացիա ամբողջ աշխարհում. քաշն օրեցօր նվազում է

Blog Image

Գոյություն ունի շատ արդյունավետ դիետա, որը գրավել է ամբողջ աշխարհը: Այդ դիետան այդպես էլ անվանվել է՝ «սենսացիա»: «Սենսացիան» չափավոր ցածր կալորիական է և բավականին երկարատև. այն կարելի է կիրառել մինչև 3 շաբաթ: Ինչպես պնդում են դիետայի հեղինակները, յուրաքանչյուր շաբաթ կորցնում ենք 3-5 կգ, իսկ քաշի ընդհանուր կորուստը 3 շաբաթում պետք է կազմի 7-12 կգ: Բացի այդ, կորցրած կիլոգրամները չեն վերականգնվում ամբողջ 3 տարի:

Բալանսավորված դիետա

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդի շաբաթական չափաբաժինը:

Դիետայի 2-րդ և 3-րդ շաբաթներն առաջինի կրկնությունն են: 3-րդ շաբաթը պահել այս սենսացիոն դիետան պարտադիր չէ: Ամեն ինչ կախված է այն նպատակներից, ինչ դուք դրել եք ձեր առաջ: Դիետայի ընթացքում սնունդի ընդունման արանքում կարող եք չգազավորված ջուր խմել:

Շաբաթական չափաբաժին

1. Նախաճաշ – 1 բաժակ սուրճ

Ճաշ – 2 եփած հավկիթ, սպանախով կամ գազարով աղցան՝ բուսայուղով ցողված, 1 հատ լոլիկ՝ առանց աղ

Ընթրիք – 200-250 գ սթեյք՝ բուսայուղով տապակված, աղցան՝ թարմ բանջարեղենով և բուսայուղով

2. Նախաճաշ – 1 բաժակ սուրճ, չորահաց

Ճաշ – 100 գ սթեյք, 1 չափաբաժին աղցան՝ թարմ բանջարեղենից

Ընթրիք – 200 գ եփած միս, 1 բաժակ մածուն:

3. Նախաճաշ – 1 բաժակ սուրճ, չորահաց

Ճաշ – 1 հատ գազար, բազուկ կամ նեխուրի մեկ մեծ արմատ՝ տապակած բուսայուղով, 1 հատ լոլիկ, 1 հատ մանդարին կամ սալոր, 1-2 նարինջ

Ընթրիք – նույնը, ինչ և ճաշին

4. Նախաճաշ – 1 բաժակ սուրճ

Ճաշ – 1 եփած հավկիթ, 3 խոշոր եփած գազարով աղցան, 150 գ պանիր

Ընթրիք – մրգային աղցան (բանան չի կարելի)

5. Նախաճաշ – քերած գազար՝ կիտրոնի հյութով

Ճաշ – 0.5 կգ եփած ձուկ, 1 լոլիկ

Ընթրիք – 1 հատ սթեյք, աղցան՝ թարմ բանջարեղենից (կարելի է օգտագործել կաղամբ, բազուկ, գազար, վարունգ, բուլղարական պղպեղ)

6. Նախաճաշ – 1 բաժակ սուրճ

Ճաշ – 0.5 կգ շոգեխաշած հավի միս

Ընթրիք – 2 հատ հավկիթ, քերած գազար, 1 բաժակ թեյ

7. Նախաճաշ – 1 բաժակ թեյ

Ճաշ – 150-200 գ շոգեխաշած տավարի միս, 1 խնձոր

Ընթրիք – նույնը, ինչ և ճաշին

Send