Այլևս չենք լռելու․ հրապարակում բողոքի ակցիայի մասնակիցները ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին դիմավորեցին «ամոթ» վանկարկումներով

Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է, նպատակն է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի մասնակիցներին տեղեկացնել Բաքվի և Երևանի բանտերում քաղբանտարկյալների առկայության մասին։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները նույն պահին Հանրապետության հրապարակում էին, որտեղ Ազգային պատկերասրահի շենքում նրանց համար ընթրիք է մատուցվելու։
Պատվիրակներին դիմավորեցին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները՝ «shame on you» (ամոթ) վանկարկելով։
«Այս ակցիայի նպատակն է ԵԱՀԿ ԽՎ 300-ից ավելի պատվիրակներին ներկայացնել, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, իսկ Եվրոպան լռում է, երբ Բաքվի բանտերում գտնվում են մեր Արցախի եղբայրները՝ Արցախի նախկին իշխանության ներկայացուցիչները, գեներալները, փառապանծ մարդիկ, որոնք այսօր գերեվարման մեջ են, և այս ամենն իրականացվում է ԵԱՀԿ-ի լուռ համաձայնությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի Էդուարդ Շարմազանովը, ով նույնպես մասնակցում է ակցիային։