Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն առաջիկայում

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (29.04-04.05.2025թ.)
Երևան քաղաքում՝
Ապրիլի 29-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 2-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով։
Երևան քաղաքի ապրիլի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 27.5°C (2015թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 2.8°C (1990թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 14.9°C