Փաշինյանը մի ձեռքով Պուտինի դեմ ցույց է անում, մյուս ձեռքով՝ սեր խոստովանում․ Աննա Մկրտչյան

Կոշիկ լիզող․ նա իր նկարագիրը շատ լավ գիտեր դեռ այն ժամանակ, երբ իշխանությունը չէր զավթել, ինքը նույն տրամաբանությամբ է առաջ շարժվում։ Մի ձեռքով Պուտինի դեմ ցույց ես կազմակերպում, մյուս ձեռքով Պուտինին հավերժ սիրո խոստովանություն ես անում, ու ցավն այն է, որ ՀՀ-ն է տանում բոլոր այն զրկանքները, որոնք Նիկոլի պատճառով են հայտնվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած ՀԱՊԿ գաղաթնաժողովի և Փաշինյանի վարքագծի մասին։

Աննա Մկրտչյանը հրաժարվեց մեկնաբանել այն ուղերձները, որոնք երեկ եղան ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներից։ 

«Պարզ պատճառ կա․ մենք Երևանում, մոտիկից հնարավորություն ունեցանք տեսնելու, թե ով է Նիկոլը ՀԱՊԿ-ում, ով է Նիկոլը դրսում, արտաքին քաղաքական հարցերով ինչ կարգավիճակով է։ Ոչինչ էլ չտվեց երեկվա հանդիպումը, քանի որ վստահ եմ, այն ճանապարհը, որը Նիկոլն անցել է Պուտինի հետ, անցել է սեփական կայունությունն ապահովելու համար»,-ասաց նա և վստահություն հայտնեց, որ անվտանգային հարցեր դժվար թե քննարկված լինեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում