ԵՄ քաղաքացիները կարող են դատի տալ իրենց կառավարությանը՝ օդի աղտոտվածության պատճառով

Եվրամիության անդամ երկրների քաղաքացիները կարող են դատի տալ իրենց երրի կառավարությանը՝ ֆինանսական փոխհատուցում ստանալու նպատակով, եթե օդի աղտոտվածության անթույլատրելի մակարդակը վնաս հասցնի իրենց առողջությանը: Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԵՄ Գերագույն դատարանի խորհրդականը:
«Օդի որակի պաշտպանության համար թույլատրելի սահմանների խախտումը՝ ԵՄ օրենսդրության համաձայն, կարող է հանգեցնել պետությունից փոխհատուցում ստանալու իրավունքի գործարկմանը»,- ասվում է դատարանի հայտարարության մեջ:
Գլխավոր փաստաբան Ջուլիանք Կոկոտը նշել է, որ աղքատ համայնքներում մարդիկ հաճախակի ապրում եւ աշխատում են խիստ աղտոտղված օդով գոտիներում եւ պաշտպանության կարիք ունեն:
Նրա խոսքով՝ փոխհատուցում պահանջող անձինք պետք է ապացուցեն, որ իրենց առողջությանը վնաս է հասցրել հենց օդի աղտոտվածությունը:
Որոշումը կայացվել է Փարիզի բնակչի կողմից հարուցված գործի ֆոնին, որով վերջինս 21 մլն եվրո փոխհատուցում էր պահանջում կառավարությունից այն հիմքով, որ օդի աղտոտտվածությունը վնաս է հասցրել իր առողջությանը: