Մեծ Բրիտանիայի թագուհուն 96-ամյակի օրը նկատել են կանաչ Range Rover-ով շրջելիս

Մեծ Բրիտանիայի թագուհուն 96-ամյակի օրը նկատել են կանաչ Range Rover-ով շրջելիս

Ապրիլի 21-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը նշում է 96-րդ տարեդարձը և, ինչպես նշում է Daily Mail-ը, տարեց միապետին ծննդյան օրը նկատել են մեքենայով շրջելիս:

Դատելով լուսանկարներից՝ հոբելյառն աշխույժ ու գոհ տեսք է ունեցել է: Նա զրուցել է մեքենայի ղեկին գտնվող թիկնապահի հետ:

Թագուհին մուգ կանաչ Range Rover-ով շրջել է Նորֆոլքում գտնվող Սանդրինգհեմի կալվածքում: