Կիրանցում լարված իրավիճակ է։ Քիչ առաջ լեզվակռիվ ծավալվեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանի միջև, որը փորձում էր սաստել բորբոքված Դանիելյանին, ում թույլ չեն տալիս առաջ անցնել, որ տեսակցի քիչ առաջ բերման ենթարկվածներին։
«Չափդ ճանաչի՛, արա՛»,- ասաց Դանիելյանը՝ ոստիկանապետին։
«Քեզնից լավ արա, այ տղա»,- հակադարձեց Արթուր Զաքարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում