Հայ ըմբիշները դուրս են եկել Մ17 Եվրոպայի առաջնութան կիսաեզրափակիչ․ մանրամասներ

Հայ  ըմբիշները դուրս են եկել Մ17 Եվրոպայի առաջնութան կիսաեզրափակիչ․ մանրամասներ

Ազատ ոճի ըմբիշներ՝ 45 կգ Արտակ Աղաբեկյանը և 51 կգ Աշոտ Գյուլնազարյանը դուրս են եկել Մ17 Եվրոպայի առաջնութան կիսաեզրափակիչ։

Այն ընթացնում է Սերբիայի Նովի Սադ քաղաքում։

110 կգ Անդրանիկ Ջաղեթյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում ու թուրք ըմբիշի հետ կմրցի բրոնզե մեդալի համար։

Հունիսի 28-ին 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը դուրս է եկել ազատ ոճի ըմբշամարտի եզրափակիչ։ Ղազարյանը 10։0 հաշվով հաղթել է բուլղարացի Էսադ Բոզալին։ Եզրափակիչում Ղազարյանի մրցակիցն է Ռուսաստանի ներկայացուցիչ Բայսանգուր Օսմաևը։

48 կգ Արմեն Պապիկյանը, 65 կգ Եղիշե Մոսեսյանը, 80 կգ Սահակ Հովհաննիսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։