Բացի զուգարանակոնքերից՝ իշխանության պլակատներն ամեն տեղ կային․ Թևանյան
Իշխանության ակնհայտ կեղծիքը իրենց ֆինանսական ռեսուրսների օգտագործումն է։ Այս մասին այսօր լրագրողնրեի հետ հանդիպման ժամանակ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«Մի հատ վիզուալ հաշվեք, թե իրենց շտաբերի քանակը ինչքան է եղել, էդ տարածքների վարձակալության համար որքան գումար են տվել, քանի աշխատող են ունեցել։ 10-15 մլն դոլար փող են ծախսել։ Բացի զուգարանակոնքերից՝ իշխող ուժի պլակատներն ամեն տեղ կային»,-ասաց նա։
Թևանյանի խոսքով՝ այս իշխանության ամենամեծ կեղծիքը 2018 թվականի ընտրություններն են եղել, երբ մարդկանց շոկի մեջ տարել են ու ասել՝ ընտրեք։
Մանրամասները՝ տեսանյութում