Իրանի նախագահը Բաքու կմեկնի մոտ 120 հոգանոց պատվիրակությամբ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանն ապրիլի 28-ին կայցելի Ադրբեջան, այս մասին հայտարարել է Իրանի Առևտրի պալատի փոխնախագահ Հոսեյն Փիրմոազենը։
Նրա խոսքով՝ պատվիրակության կազմում են մոտ 120 հոգի, որոնց թվում են մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամներ եւ Իրանի հյուսիսարեւմտյան չորս նահանգների ղեկավարներ։
Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել տնտեսական համագործակցության ընդլայնումը, ապագա գործարար առաքելությունների նախապատրաստումը, հատուկ ուշադրություն դարձնել երկկողմ առևտրի համար կարևոր կառույցի՝ Աղբենդ-Կալալա կամրջի գործարկմանը։