Թուրքիայի հրշեջ ծառայությունները պայքարում են երկրի 4 նահանգներում բռնկված ուժեղ անտառային հրդեհների դեմ (տեսանյութ)

Թուրքիայի Մանիսա նահանգի Գյորդես շրջանում բռնկված անտառային հրդեհը տարածվել է տեղի բնակիչների ֆերմաների վրա։
Թուրքիայի հրշեջ ծառայությունները պայքարում են երկրի արևմուտքում գտնվող չորս նահանգներում բռնկված ուժեղ անտառային հրդեհների դեմ:
Չանաքքալե, Բոլու, Իզմիր և Մանիսա նահանգներում հինգշաբթի օրը բռնկված հրդեհը մարելուն ներգրավված է մոտ 1,4 հազար հրշեջ, 265 հրշեջ մեքենա և 45 մասնագիտացված ինքնաթիռ։
Տարհանվել է 281 բնակիչ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Տեսանյութը՝ այստեղ