Ոչ պաշտոնական․ Բաքուն Հայաստանին է վերադարձնում 17 հայ զինծառայողի

Ոչ պաշտոնական․ Բաքուն Հայաստանին է վերադարձնում 17 հայ զինծառայողի

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բաքուն Հայաստանին է վերադարձնում 17 հայ զինծառայողի, որոնք գերեվարվել էին 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ընդդեմ Հայաստանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Նշվում է, որ նրանց 4-ը վիրավոր են եւ ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

MediaHub-ը փորձում է տեղեկությունը ճշտել ՀՀ ՊՆ-ից։