Մոնիկա Բելուչիի դուստրը նկարահանվել է լողազգեստով՝ Dior-ի գովազդի համար (լուսանկար)

Մոնիկա Բելուչիի դուստրը նկարահանվել է լողազգեստով՝ Dior-ի գովազդի համար (լուսանկար)

Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը՝ Դեվա Կասելը, հայտարարվել է Dior ապրանքանիշի համաշխարհային դեսպան։ Այս մասին հայտնում է WWD-ն։ Դեվա Կասելը կեցվածք է ընդունել վարդագույն լողազգեստով։ Նա նաև դիմահարդարվել է վարդագույն շրթներկով:

«Ես միշտ մեծ հարգանք եմ տածել Դիորի տան նկատմամբ, և նրանց փոխանցած կանացի ու նրբագեղ կերպարը միշտ ոգեշնչել է ինձ: Առաջին բանը, որ գալիս է մտքում, Dior-ի վինտաժ լուսանկարն է, որը հատկապես գրավել է իմ երևակայությունը, երբ ես փոքր էի: Այն պատկերում էր մեծ գլխարկով կանացի ուրվագիծ՝ էլեգանտությունն ու առեղծվածը մեկ կերպարում»,- ասել է մոդելը։