Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել. քարաթափումը եղել էր Խոտ-Որոտան ճանապարհահատվածին

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել. քարաթափումը եղել էր Խոտ-Որոտան ճանապարհահատվածին

ՏԿԵՆ խոսնակ Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությանը, ըստ որի՝ փլուզվել է Սյունիքի այլընտրանքային ճանապարհը:

«Այսօր «Հրապարակ» կայքը նյութ է հրապարակել, ըստ որի՝ «Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է»։

Հարկ ենք համարում պարզաբանել, որ Սյունիքի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի, ճանապարհի որևէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել։

Տեսանյութում պատկերված քարաթափումը տեղի է ունեցել Խոտ-Որոտան նոր կառուցվող ճանապարհին, որտեղ ներկայում ճանապարհի ծրագծի կառուցման հողային աշխատանքներ են կատարվում և նման դեպքերը բնական են։

Նշված` Խոտ-Որոտան ճանապարհահատվածի ամբողջական կառուցումն ու ասֆալտապատումը նախատեսված է աշնանը։

Այս պահին աշխատանքներ են տարվում փլուզված զանգվածը հեռացնելու ուղղությամբ։

Քիչ անց ճանապարհահատվածն անցանելի կլինի»։

Ավելի ուշ ՏԿԵՆ խոսնակը ևս մեկ գրառում է արել թեմայի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մարտնչող տգիտությունն ամենացավալի բանն է։

Հատուկ «Հրապարակի» համար ևս մեկ անգամ կրկնում եմ.

քարաթափումը եղել էր ոչ թե Տաթև -Աղվանի, այլ Խոտ-Որոտան ճանապարհահատվածի վրա։ Այո՛, Խոտ-Որոտանի նշված հատվածի վրա աշխատանքներ են տարվել և ճանապարհը բացվել է։

Սկանդալներ ուրիշ տեղ փնտրեք։