ՔՊ-ն հստակ հասկանում է՝ արցախցիների նկատմամբ ատելությամբ իշխանության հենարան են ապահովում․ Թաթոյան

ՔՊ-ն հստակ հասկանում է՝ արցախցիների նկատմամբ ատելությամբ իշխանության հենարան են ապահովում․ Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․

«Քանի որ իշխանութան ներկայացուցիչները ոչ միայն չեն դադարեցնում արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ ատելության և անհանդուրժողականության քարոզը, այլ անգամ խորացնում են լարվածությունը, ապա սա քաղաքական հաշվարկված, մտածված քայլ է` հստակ գիտակցելով, որ պառակտում են հասարակությունը և սերմանում ներազգային թշնամանք, գիտակցելով, որ խոսքը ոչ միայն բռնի տեղահանվածների հետ կապված, այլ շատ ավելի լայն պառակտման մասին է:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից:

Դրա համար էլ նա այս արատավոր երևույթները խրախուսում է, իսկ յուրայիններին` հովանավորում, քանի որ իշխանության հենարան են ապահովում:

Հայ ժողովրդի մեջ չեն կարող լինել բաժանումներ ու խտրականություն: Համերաշխությունն ու փոխադարձ հարգանքն են մեր իրական առաջընթացի երշախիքներից»: