Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն 75 միլիոն դոլար է փոխանցել Ուկրաինայի հետ համատեղ հիմնադրամին

Blog Image

Միացյալ Նահանգներում գործող Զարգացման Ֆինանսական Կորպորացիան (DFC) 75 միլիոն դոլար է փոխանցել Կիևի հետ համատեղ հիմնադրամին՝ Ուկրաինայի վերակառուցման համար։ Փոխանցման մասին ասված է Կորպորացիայի հայտարարության մեջ։

 

Փաստաթղթում նշվում է, որ նմանատիպ վճարում կկատարի Ուկրաինայի կառավարությունը։ Այդ 150 միլիոն դոլարի միջոցները կծառայեն որպես սկզբնական կապիտալ՝ ածխաջրածինների և այլ կարևորագույն օգտակար հանածոների արդյունահանման մեջ ներդրումների համար։

Ուկրաինայի նախարարների կաբինետը մայիսի 1-ին հրապարակել էր Միացյալ Նահանգների հետ ստորագրված ընդերքի մասին համաձայնագրի տեքստը։ Փաստաթուղթը վավերացվել է մայիսի 12-ին։ Փաստաթղթի ստորագրումից հետո Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ Կիևը նոր տարածքներում նոր վարձակալություններից և նոր արտոնագրերից ստացված ամբողջ եկամտ 50%-ը կփոխանցի նորաստեղծ երկկողմ ներդրումային հիմնադրամին։

 

Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները և Ուկրաինան հավասար ձայներ կունենան հիմնադրամի կառավարման գործում։ Համաձայնագիրը չի նախատեսում Ուկրաինայի ուղղակի պարտքային պարտավորություններ ԱՄՆ-ի նկատմամբ։ Գործունեության առաջին 10 տարիների ընթացքում հիմնադրամը դիվիդենտներ չի վճարի։ Նրա բոլոր եկամուտները կվերաներդրվեն Ուկրաինայում։ Ներդրումները կուղղվեն հանքային պաշարների զարգացմանը և վերամշակմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանը։

Send