Փաշինյանը պատմեց՝ ինչպես է որոշվել, որ ՀՀ տարածքը 29,8 հազար քկմ է
Էնպես չի, որ բանակցային սենյակում մթնոլորտը պոզիտիվ է։ Այդ մասին այսօր իր ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիևի հետ վերջին հանդիպման ընթացքում գրանցած արդյունքներին։
Բայց և այնպես, նա անցյալ շրջանից մի դրվագ պատմեց՝ ՀՀ՝ 29.8 հազար քկմ տարածքը ճանաչելու հետ կապված։ «Ադրբեջանը հայտարարում էր, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և բրյուսելյան մի հանդիպման ժամանակ հարց ծագեց՝ ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը՝ ասելով, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եվ այս խոսակցության ընթացքում հասանք այն կետին, որ երևի կան օբյեկտիվ տվյալներ, ու պետք է հղում անել այդ տվյալներին։ Ու հիմա կա այդ իրադրությունը, գաղափարն էլ դիտարկելի էր։ Մենք ասացինք՝ «շատ լավ, բայց ի՞նչ թիվ»։ Եվ ֆիքսեցինք այն թիվը, որ կար հանրագիտարանների վերջին հրատարակումներում։ Ու հանդիպումից անմիջապես հետո ես զանգել ու ասել եմ, որ խորհրդային վերջին հանրագիտարանի տիտղոսաթերթը նկարեն, ուղարկեն»,- ասաց նա։
Փաշինյանը նկատեց՝ ինքը հիմա խոսում է, իսկ հանրությունը զգում է՝ այդ խոսակցության մեջ ինչ-որ բան այն չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։