Հասմիկ Հակոբյանը երդվեց
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի 4-րդ մասի և "Տեսալսողական մեդիայի մասին" օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ԱԺ կողմից ընտրված հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է ընտրվել գրականագետ Հասմիկ Հակոբյանը։
Նա շնորհակալությամբ ընդունեց իր թեկնածությանը դրական գնահատական տալու համար և երդվեց խորհրդարանում։
«Ստանձնելով կարգավորող պետական մարմնի պարտականությունները, երդվում եմ, հավատարիմ լինելով Սահմանադրությանն ու օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը, կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման միջոցով»։
Մանրամասները տեսանյութում